Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

03.06.2008 | Հունիսի 3-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 45 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում  սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում, 2008 թվականի հունիսի 3-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտվում 45 մեղադրյալ, ևս 34 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ  չունեցող այլ խափանման միջոց:

Հունիսի 3-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 61 քրեական գործ՝ 67 անձի վերաբերյալ, որոնցից  26-ով` 26 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է և հիմնավորված են համարվել նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքները: Կայացված դատավճիռներով 26 անձանցից 10-ը դատապարտվել են ազատազրկման 1-ից 3 տարի 6 ամիս ժամկետով, իսկ 16 անձի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան:

Հետախուզման մեջ է գտնվում 4 մեղադրյալ: