Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

30.05.2008 | Հանրահավաքի մասնակիցներից ձեռք են բերել թմրամիջոց

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի բնակիչներ Հովհաննես Սիմոնյանը, Կարեն Մարտիրոսյանը, Գրիգոր Հաբաշյանը և Խաչիկ Ստեփանյանը, մասնակցելով Երևանի ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացված հանրահավաքներին, 2008 թվականի փետրվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, հանրահավաքի մասնակիցներից ձեռք են բերել կանաբիս խմբին պատկանող թմրամիջոց և տեղում գործածել առանց բժշկի թույլտվության:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը հանրահավաքներին մասնակցել է նյութական շահագրգռվածությունից ելնելով՝ հանրահավաքի կազմակերպիչներից մեկից ստացած 25.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, իսկ մյուս` վերը նշված անձինք դրանց մասնակցել են առանց վարձատրության:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հ. Սիմոնյանին, Կ.Մարտիրոսյանին, Գ. Հաբաշյանին և Խ. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ եւ քրեական գործն ուղարկվել  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Երևանի ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացված հանրահավաքների մասնակիցներին թմրամիջոց իրացնողներին հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: