Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

29.05.2008 | Մայիսի 29-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 49 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում,  2008թ. մայիսի 29-ի դրությամբ, նախնական  կալանքի տակ է գտնվում 49 մեղադրյալ, եւս 33  մեղադրյալի նկատմամբ ընտրվել է  կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:


Մայիսի 29-ի դրությամբ՝  դատարան է ուղարկվել 58 քրեական գործ՝ 64 անձի վերաբերյալ, որոնցից  24-ով՝ 24 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է եւ հիմնավորված են համարվել նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքները: Կայացված դատավճիռներով 24 անձանցից 9-ը դատապարտվել են ազատազրկման՝ 1-ից 3 տարի 6 ամիս ժամկետով, իսկ  15 անձի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական  օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:

Հետախուզման մեջ է գտնվում 4 մեղադրյալ՝ Խաչատուր Սուքիասյանը, Նիկոլ Փաշինյանը, Վիրաբ Մանուկյանը, Համլետ Հովհաննիսյանը: