Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

26.05.2008 | ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով փոխվել է Ա.Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով  26.05.08թ. փոխվել է  ՀՀ ազգային անվտանգության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով՝  հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը:

Ա.Կարապետյանը 22.05.08թ.  միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով փոփոխել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը, որպեսզի կարողանա շարունակել բժշկական հետազոտություններն ու ստանա անհրաժեշտ բուժումներ՝ միաժամանակ պարտավորվելով չթաքնվել քննությունից:

Ա.Կարապետյանը 2008թ. մայիսի լույս 16-ի գիշերը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, պրոգրեսիվող անկայուն ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարության ֆունկցիոնալ դաս III-IV, զարկերակային հիպերտենզիա, 2-րդ ստադիա հիպերտոնիկ կրիզ եւ բժիշկների կոնսիլիումն առաջարկել է շարունակել հիվանդի նկատմամբ կոնսերվատիվ թերապիան: