Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

15.05.2008 | Մայիսի 12-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 54 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում  ավարտվել է Նորիկ Հարությունյանի, Մելիք Գրիգորյանի, Արմեն Գրիգորյանի, Յուրիկ Ղուկասյանի եւ Հովհաննես Մնացականյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն.Հարությունյանին   մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել Երեւան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների՝ ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Նախկինում երկու անգամ դատված Ա.Գրիգորյանին, երեք անգամ դատված Յու.Ղուկասյանին եւ մեկ անգամ դատված Հ.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ «Ռոբերտո» խանութից շուրջ 648 հազար դրամի արժողության հագուստ, կոշիկ եւ տեսաձայնագրային սարք հափշտակելու համար: Ա.Գրիգորյանի եւ Յու.Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ.Մնացականյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին եւ նրանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ձերբակալված Դ.Աղայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով եւ 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ նախաքննական մարմինը 12.05.08թ փոխել է մեղադրյալ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը՝ նկատի ունենալով, որ նախաքննության ներկայիս փուլում նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական վերաքննիչ դատարանի 12.05.08թ. որոշմամբ նախնական կալանքի տակ գտնվող մեղադրյալ Տիգրան Բաղդասարյանի համար սահմանվել է 500.000 դրամի գրավ՝ կալանքի փոխարեն:

Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, մայիսի 12-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում  54 մեղադրյալ, եւս 30 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: 1 անձ՝ Գ.Մանուկյանը ձերբակալվել է զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով:

Մայիսի 12-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 40 քրեական գործ՝ 43 անձի վերաբերյալ, եւս 9 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից (ընդհանուր առմամբ 49 քրեական գործ՝ 52 անձի վերաբերյալ):