Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են տարբեր մարդիկ՝ վկայի, տուժողի, կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակում՝ կատարված հանցագործության բոլոր, այդ թվում անկարգությունների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների, 10 զոհերի մահվան պատճառները, կատարված հրկիզումների, գողությունների հանգամանքները, ինչպեu նաեւ կաuկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, արդարացնող, նրանց պատաuխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշված քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ անձանց, մայիսի 6-ին որպես վկա հարցաքննության են հրավիրվել են նաեւ «Անուշ ՏԱՄ» ՍՊԸ-ի ոսկու սրահի 16 աշխատակիցներ:
ՍՊԸ-ի աշխատակիցներից որեւէ մեկի ազատությունը չի սահմանափակվել, որեւէ մեկը չի ձերբակալվել: