Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

30.04.2008 | Ապրիլի 30-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 63 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում  ավարտվել է Նվեր  Ստեփանյանի, Մասիս Այվազյանի եւ Սամվել Հարությունյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն.Ստեփանյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քրեական դատարան` ըստ էության քննելու համար:

Մ.Այվազյանին եւ Ս.Հարությունյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կյանքի  ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործերն ուղարկվել են  Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալված Էդվարդ Աշուղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրյալ Երջանիկ Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը (լրանում էր մայիսի 3-ին) երկարացնելու մասին միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել՝  հաշվի առնելով Ե.Աբգարյանի առողջական վատ վիճակը եւ որ նա պարտավորվել է չխուսափել նախաքննությունից եւ չխոչընդոտել քննությանը: Նախաքննական մարմինը 30.04.08թ. Ե.Աբգարյանի նկատմամբ ընտրել է նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 30 -ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում  63 անձ, եւս 28 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ապրիլի 30-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 34 քրեական գործ՝ 34 անձի վերաբերյալ: