Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

25.04.2008 | Թմրամիջոց են ձեռք բերել հանրահավաքի մասնակիցներից

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչներ Խաչիկ Ստեփանյանը, Գրիգոր Հաբաշյանը, Հովհաննես Սիմոնյանը եւ Կարեն Մարտիրոսյանը, մասնակցելով Երեւանի Ազատության հրապարակում  օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացված հանրահավաքներին, 2008 թվականի փետրվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրահավաքներին մասնակցող անձանցից ձեռք են բերել կանաբիս խմբին պատկանող թմրամիջոց, որը տեղում գործածել են՝  առանց բժշկի թույլտվության:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ «Ազատության» հրապարակում առաջին անգամ կանաբիս խմբի թմրամիջոց գործածելուց հետո՝ հաջորդող օրերին, արդեն թմրամիջոց գործածելու դիտավորությամբ, Գրիգոր Հաբաշյանը, Հովհաննես  Սիմոնյանը եւ Կարեն Մարտիրոսյանը պարբերաբար այցելել են  Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաքին մասնակցող անձանցից, գործածման նպատակով, կրկին անգամ ձեռք են բերել եւ տեղում, առանց բժշկի թույլտվության, գործածել կանաբիս խմբի թմրամիջոցներ:

Նախաքննության շրջանակներում նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, որոնց եզրակացությունների համաձայն,  նշված անձանց մոտ հայտնաբերվել են կանաբիսի խմբի թմրամիջոցների հետքեր: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նշված անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցներ  իրացնողներին հայտնաբերելու ուղղությամբ: