Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

25.04.2008 | Դատարան է ուղարկվել 28 քրեական գործ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 23-ի դրությամբ, Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 28 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ, որոնցից 6-ով դատաքննությունն ավարտվել է եւ հիմնավորված են համարվել  առաջադրված մեղադրանքները:

ՀՀ քաղաքացի, Վարդենիս  քաղաքի բնակիչ, նախկինում դատված Դ. Համբարձումյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, եւ դատապարտվել  ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Դ.Համբարձումյանը պայմանականորեն ազատվել է պատժի կրումից.  սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Դ.Համբարձումյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքի բնակիչ Մեսրոպ Զաքարյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, եւ դատապարտվել  ազատազրկման 2 տարի  ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Մ.Զաքարյանը պայմանականորեն ազատվել է պատժի կրումից.  սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Մ.Զաքարյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ քաղաքացի, Մարալիկ քաղաքի բնակիչ, նախկինում երկու անգամ դատված Ռաջու Պետրոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, եւ դատապարտվել  ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Ռ.Պետրոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքի բնակիչ Ռուբեն Ոսկանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել) եւ  225 –րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպել եւ անցկացնել) նախատեսված արարքներ կատարելու մեջ եւ դատապարտվել  ազատազրկման 2 տարի 6 ամիս  ժամկետով եւ տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ռ.Ոսկանյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը  պայմանականորեն չի կիրառվել.  սահմանվել է փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Ռ.Ոսկանյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ քաղաքացի, Երեւանի քաղաքի բնակիչ, նախկինում  դատված Սարգիս Պարունակյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, եւ դատապարտվել  ազատազրկման 3 տարի  ժամկետով:

ՀՀ քաղաքացի, Երեւանի բնակիչ Արտաշես Մաթեւոսյանը Երեւանի քրեական դատարանի 23.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, եւ դատապարտվել  ազատազրկման 4 տարի  ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Մաթեւոսյանը պայմանականորեն ազատվել է պատժի կրումից.  սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Ա. Մաթեւոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

22 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է: