2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից 2 անձ, առանց գիտակցության գալու, 2008 թվականի ապրիլի 11-ին հիվանդանոցում մահացել են:
Թիվ N զորամասի զինծառայող Տիգրան Աբգարյանը (ծնված՝ 1989թ.) 02.03.08թ.՝ ժամը 01-ի սահմաններում, Երեւանի Լեո փողոցի «Սվին» որսորդական խանութի մոտից անգիտակից վիճակում, պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, տեղափոխվել է Երեւանի թիվ 1 հիվանդանոց, այնուհետեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ Երեւանի Միքայելյան հիվանդանոց, որտեղ էլ, առանց գիտակցության գալու, 11.04.08թ. մահացել է:
Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Սամվել Հարությունյանը (ծնված՝ 1979թ.) 01.03.08թ.՝ ժամը 22-ի սահմաններում, քննությամբ չպարզված անձանց կողմից, անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, առանց գիտակցության գալու, 11.04.08թ. մահացել է: