Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.04.2008 | Վրաերթի մասին լուրերը հիմնավոր չեն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հաշվի առնելով ոստիկանության ավտոմեքենայի կողմից ցուցարարների վրաերթի ենթարկելու մասին շրջանառվող լուրերի շուրջ ձեւավորված հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննությամբ այդ լուրերը չեն հաստատվել:

Գլխավոր դատախազությունը վերահաստատում է, որ նախաքննական մարմինը ստուգել է  ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված հաղորդագրությունները` 2008թ. մարտի 1-ին և 2-ին հիվանդանոցներ դիմած անձանց վերաբերյալ, որոնց թվում չի հայտնաբերվել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում վրաերթի հետևանքով վնասվածք ստացած որևէ անձ: Նման մարմնական վնասվածքներ չկան նաեւ այն 14 քաղաքացիական  անձանց թվում, ովքեր առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դիմել են փախուստի՝ բժշկական կենտրոններին իրենց ինքնության եւ բնակության վայրի մասին տրամադրելով կեղծ տեղեկություններ:

Այդուհանդերձ՝ որոշ լրատվամիջոցներ շարունակում են հանդես գալ ենթադրյալ վրաերթի մասին պնդումներով՝ առանց փաստական որեւէ հիմք մատնանշելու՝ այդպիսով տարածելով ապատեղեկատվություն եւ փորձելով ապակողմնորոշել հասարակությանը:

Եթե կան լրատվամիջոցներ կամ ֆիզիկական անձինք, ովքեր ունեն իրական  տեղեկություններ վերջին շրջանում բավական շահարկված վրաերթի վերաբերյալ, ապա, խնդրում ենք,  դրանք տրամադրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝  ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Ինչ վերաբերում է մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց իրական թվին, ապա, տեղեկացնում եմ, որ նախաքննական մարմինը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները վնասվածքներ ստացած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ. հարցումներ են ուղարկվել բուժհաստատություններ, ավելին՝ հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական եւ գիտագործնական կենտրոնի ղեկավարին, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացվեն նաեւ անանուն փորձաքննություններ, եթե մարմնական վնասվածքներ ստացած անձը չի ցանկանում հրապարակել իր ինքնությունն ու անձնական տվյալները:

 Ստացված տվյալների համաձայն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 210 ոստիկան և  զինծառայող, 55 քաղաքացիական անձ:

Մարմնական վնասվածքներ ստացած 210 ոստիկաններից և զինծառայողներից 134 –ը  ստացել են բեկորային եւ հրազենային  վնասվածքներ, 10-ը թունավորվել գազերից, 6-ը ստացել սալջարդեր:

Մարմնական վնասվածքներ ստացած 55 անձանցից 15-ը՝ ստացել են բեկորային եւ հրազենային վնասվածքներ, որոնցից 5-ը՝ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցից դիմել են փախուստի: Ընդհանուր առմամբ՝ նշված 55 քաղաքացիներից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցներից փախուստի է  դիմել եւ իրենց ինքնության, բնակության վայրի վերաբերյալ կեղծ տվյալներ են ներկայացրել 14 անձ:  Նախաքննական մարմինը միջոցներ է ձեռնարկում նշված 265 անձի  ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու ուղղությամբ: