Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.04.2008 | Գ.Հարությունյանի համար սահմանվել է փորձաշրջան

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ քաղաքացի,  «Հանրապետություն»  կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած մեղադրանքը:

Դատարանի 02.04.08թ. դատավճռով Գ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար եւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը, բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ  հոդվածը եւ նշանակել   փորձաշրջան՝ 1,5 տարի ժամկետով:

Դատարանները հիմնավորված են համարել նաեւ Հուսիկ Բաղդասարյանին եւ  Հովհաննես Հարությունյանին՝ ապօրինի զենք-ռազմամթերք  ձեռք բերելու եւ պահելու համար ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը: Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.08թ. դատավճռով Հ.Բաղդասարյանը դատապարտվել է 3, իսկ Հ.Հարությունյանը՝  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 28.03.08թ. դատավճռով 1,5 տարվա ազատազրկման:

Ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք  ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Տաթեւ Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը 01.04.08թ. ուղարկվել է  ՀՀ հյուսիսային քրեական դատարան՝ Տ.Գասպարյանի վերաբերյալ նշված դատարանի վարույթում գտնվող մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության պարտակում) քրեական գործին միացնելու եւ ըստ էության քննելու համար: