Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

31.03.2008 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ագոյի խմբի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի  մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը՝  Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի  գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրենսդրության կիրառմանը վերաբերող հարցեր, անդրադարձել մասնավորապես սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության կարգավիճակին,  ինչպես նաեւ նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալված եւ կալանավորված անձանց դատավարական իրավունքներին:

ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է, որ քրեական գործով նախաքննությունն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել է 2007 թվականին, անկախ է, չունի  գերատեսչական որեւէ ենթակայություն եւ կոչված է քննելու հատկապես իրավապահ մարմինների աշխատակիցների, պետական պաշտոնյաների կողմից կատարվող հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերը: Եվ  Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի քննությունը հանձնարարվել է  հատուկ քննչական ծառայությանը՝ ոստիկանության գործողությունների օրինականության հարցը  քննելու անհրաժեշտությունից ելնելով:

Անդրադառնալով կալանավորվածների դատավարական իրավունքներին՝ դեսպան Պեր Սյոգրենը նկատել է, որ անհրաժեշտ  բուժօգնություն կալանավորվածներին ցուցաբերելու վերաբերյալ  դժգոհություններ, ահազանգեր  չեն ստացել: Ինչ վերաբերում է՝ մերձավոր ազգականների հետ ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների ժամանակավոր արգելքին, ապա գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 102 կալանավորից սահմանափակվել է միայն 21-ի  տեսակցության իրավունք՝ ելնելով քրեական գործի շահերից եւ ընդգծել, որ այդ սահմանափակումը որեւէ կերպ չի անդրադարձել պաշտպանների եւ իրավապաշտպանների հետ հանդիպելու նրանից իրավունքի իրացման վրա: Պաշտպանների հետ մեղադրյալները հանդիպումներ են ունեցել եւ ունենում ըստ անհրաժեշտության, առանց որեւէ խոչընդոտի: Միաժամանակ Ա.Հովսեփյանը նշել է, որ   մերձավոր ազգականների հետ կալանավորված անձանց տեսակցությունների սահմանափակման հարցը, դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը քննարկվել  է մարտի 27-ին դատախազությունում  տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ եւ կոնկրետ անձանց վերաբերյալ գործերի ուսումնասիրության արդյունքում մարտի 29-ին որոշում է կայացվել վերացնել  թվով 13 կալանավորի տեսակցության իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշումները: Մնացած 8 կալանավորների որոշակի տեսակցությունների իրավունքների սահմանափակման հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ բացառված չէ, որ  այդ սահմանափակումը 2-3 մեղադրյալի վերաբերյալ դեռեւս պահպանվի՝ նախաքննության շահերից ելնելով:

ՀՀ գլխավոր դատախազը հավաստել է, որ նախաքննական մարմինը շահագրգիռ է հնարավորինս արագ ավարտել նախաքննությունը՝ առանց վնասելու քրեական գործի բազմակողմանիությանը, օբյեկտիվությանն ու լրիվությանը եւ առաջիկա շաբաթվա ընթացքում շուրջ 30 մեղադրյալի վերաբերյալ քրեական գործեր կուղարկվեն դատարաններ եւ հրապարակային դատավարությունների ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ քրեական գործով ձեռք բերված ապացույցներին:

Դատախազությունը  հետաքննություն, նախաքննություն  իրականացնելու գործառույթով օժտված չէ եւ այդ հանգամանքը նպաստում է քննության նկատմամբ դատախազական հսկողության օբյեկտիվությանն ու արդյունավետությանը: Առանց հիմնավոր ապացույցների որեւէ քրեական գործ դատարան չի ուղարկվի, մեղադրանքներ են առաջադրվում բացառապես քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ կատարելու համար եւ որեւէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի իր հայտնած քաղաքական կողմնորոշումների կամ հանրահավաքներին մասնակցելու համար, - հավաստել է գլխավոր դատախազը: