Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, Ասրյան Ռաֆայելը հանցավոր են ճանաչվել ներկայացված մեղադրանքներում:
Հիմնավորված համարելով առաջադրված մեղադրանքը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.03.08թ. դատավճռով Ս.Սիրադեղյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով եւ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, պայմանականորեն նշանակվել փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.03.08թ. դատավճռով՝ Ռ.Ասրյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով եւ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, պայմանականորեն նշանակվել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Ս.Սիրադեղյանը եւ Ռ.Ասրյանն ազատ են արձակվել դատարանի դահլիճից:
Յու.Մամյանը եւ Ա.Ղռեջյանը հանցավոր են ճանաչվել եւ դատապարտվել 2-ական տարվա ազատազրկման՝ համապատասխանաբար Տավուշի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Հուսիկ Բաղդասարյանի եւ Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ քրեական գործերով դատաքննությունը՝ համապատասխանաբար Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարաններում շարունակվում է: