Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

26.03.2008 | 14 անձ բուժհաստատություններին տվել է կեղծ տեղեկատվություն, դիմել փախուստի

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով՝ զուգորդված սպանություններով, կողոպուտով,  բռնություններով, մահացել է  8 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 210 ոստիկան և  զինծառայող, 55 քաղաքացիական անձ:

Մարմնական վնասվածքներ ստացած 210 ոստիկաններից և զինծառայողներից 134 –ը  ստացել են բեկորային եւ հրազենային  վնասվածքներ, 10-ը թունավորվել են գազերից, 6-ը ստացել սալջարդեր:

Մարմնական վնասվածքներ ստացած 55 անձանցից 15-ը՝ ստացել են բեկորային եւ հրազենային վնասվածքներ, որոնցից 5-ը՝ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցից դիմել են փախուստի:

Ընդհանուր առմամբ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցներից փախուստի է  դիմել եւ իրենց ինքնության, բնակության վայրի վերաբերյալ կեղծ տվյալներ են ներկայացրել 14 անձ: Նրանք են՝

Արսեն Բազեյան – առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 1 հիվանդանոցում, ներկայացված  անձնական տվյալները ճիշտ չեն:

Լեւոն Բաբլոյան -  առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 3 հիվանդանոցում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Խաչիկ Թերգելյան – առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում,  ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Կարեն Սողոմոնյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ռոբերտ Բաղդասարյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում,  ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Արմեն Սարգսյան -  առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Արմեն Գաբրիելյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում,  ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Կարեն Մալխասյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում,  ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Արթուր Հարությունյան – առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 2 հիվանդանոցում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Արմեն Ազատյան  – առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 2 հիվանդանոցում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Հովհաննես  Մարգարյան  – առաջին բուժօգնությունը ստացել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

 Ռոբերտ  Թադեւոսյան  – առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Իշխան Այվազյան -  առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 3 հիվանդանոցում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Նարեկ Ղազարյան  - առաջին բուժօգնությունը ստացել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:

Նախաքննական մարմինը միջոցներ է ձեռնարկում նշված անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու, ինքնության, բնակության վայրի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տալու, հիվանդանոցներից փախուստի դիմելու, ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած 8 անձանցից 1-ը՝ մահացել է նռնակի պայթյունից, 3-ը՝ կիրառված հատուկ միջոցների հետեւանքով, 4-ը՝ ստացած հրազենային վնասվածքներից:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ, որոնց կատարմանը մասնակցելու համար ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակներին ներգրավել մասնագետների: