Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

26.03.2008 | Զղջացել է սադրանքը շարունակելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է   12-ամյա երեխայի սպանության մասին ակնհայտ կեղծ լուրը  մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ,  տարածած կնոջ ինքնությունը, ով հանդիսանում է  Մարտունի քաղաքի բնակիչ Լաուրա Մելքոնյանը:

Վկայի կարգավիճակում հարցաքննության ժամանակ Լ. Մելքոնյանը ընդունել է, որ երեխայի մահվան լուրը ինչ-որ մարդկանց կողմից մշակված սադրանք է եղել եւ զղջացել, որ ակամայից շարունակել է այն:

Նա մասնավորապես  հայտնել է, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաքվածների շրջանում շրջանառվում էր, թե  Ազատության հրապարակում ոստիկանները ծեծելով սպանել են 12 տարեկան մի երեխայի եւ ինքը,   Մյասնիկյանի արձանի մոտակայքում թափված աղբի միջից  վերցնելով երեխայի մի կոշիկ, հայտարարել է, թե դա հենց  սպանված երեխայի կոշիկն է: «Դրանից հետո իմ ձեռքից, չեմ կարող ասել ով, կոշիկը վերցրեցին, տարան դրեցին արձանի տակ՝ նույն աղբի միջից վերցրած վառարանի վրա, որի մոտ մոմ վառեցին, ծաղիկներ դրեցին»,- հայտնել է Լ.Մելքոնյանը եւ խոստովանել. «... այդ պահին իմ ասածը մեծ ազդեցություն գործեց հավաքվածների վրա, ամբոխը բորբոքվեց և սկսեց ոստիկանների հասցեին ուղղել անպարկեշտ արտահայտություններ, հայհոյանքներ և այլն»:

Լ.Մելքոնյանը զղջացել է կատարածի համար՝ ասելով. «Հիմա եմ հասկանում, որ այդ երեխայի մահվան միտքը ինչ-որ մարդկանց կողմից պատրաստված պրովոկացիա էր և ես էլ չհասկանալով կրկնեցի այդ միտքը ակամայից շարունակելով նրանց պրովոկացիան, որի համար իրոք զղջում եմ»: