Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

21.03.2008 | Խնդրում ենք հայտնել իրավապահներին

Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հանրահավաքի մասնակիցների շարքերում շրջանառվել են սադրիչ լուրեր՝ նպատակ հետապնդելով բորբոքել ցուցարարներին եւ նրանց մեջ ատելություն սերմանել ոստիկանների նկատմամբ: Նման սադրիչ լուրերից մեկն էլ եղել է այն, թե իբր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում  ոստիկանությունը սպանել է 12-ամյա մի երեխայի, ինչը դարձել  է  որոշ ցուցարարների   կողմից ոստիկաննների նկատմամբ բռնի գործողությունների դիմելու ազդակներից մեկը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  12-ամյա երեխայի սպանության մասին ակնհայտ կեղծ լուրը  մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ,  տարածել է մի կին`  հանրահավաքի կազմակերպիչների նախաձեռնությամբ և դրդմամբ նշված տարածքում թափված աղբի միջից  վերցնելով երեխայի մի կոշիկ: Ականատեսների վկայությամբ՝ ստահոդ լուրի հեղինակը նկարում պատկերված կինն է:

Քրեական գործի քննության  բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով քննչական մարմինը միջոցներ է ձեռնարկում հիշատակված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք  բոլոր քաղաքացիներին,  ովքեր կճանաչեն լուսանկարում պատկերված տիկնոջը, այդ մասին տեղեկացնեն քննչական մարմնին՝  հետևյալ հեռախոսահամարներով՝     52-12-51,   56- 37- 86, կամ դիմեն  մոտակա ոստիկանության բաժանմունք: