Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

18.03.2008 | Մեղադրանքներ են առաջադրվել քրեական հանցագործություններ կատարելու համար

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կարեւորելով անձանց մահվան եւ մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր դեպքերի հանգամանքների լիարժեք բացահայտումը, քրեական գործի  հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման անհրաժեշտությունը, կասկածյալի եւ մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, ինչպես նաեւ նրանց արդարացնող, նրանց պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքների պարզաբանումը՝ ՀՀ գլխավոր դատախազը 07.03.08թ. գրավոր ցուցում է տվել քննչական խմբի ղեկավարին՝ քննության շրջանակներում  բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ պարզել այդ թվում ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելու բոլոր հանգամանքները՝ ներառյալ յուրաքանչյուր դեպքում այդպիսիք գործադրելու կամ գործադրումից ձեռնպահ մնալու հիմքերն ու հիմնավորումները:

Նախաքննական մարմնի առջեւ խնդիր է դրվել պարզել ֆիզիկական հարկադրանքի կամ ուժի ենթարկված անձանց, ինչպես նաեւ գործադրված հատուկ միջոցների տեսակը, եղանակը, հետեւանքը, հարկադրանքի ենթարկված անձի գործողությունները ֆիզիկական ուժ կամ այլ հարկադրանք կիրառելու պահին, հրազեն գործադրման յուրաքանչյուր դեպքում՝ հրազենի տեսակը, տրամաչափը, գործարանային համարը, հաշվառման վայրը, հրազենն ու ռազմամթերքն ստանալու եւ ապա հանձնելու  տեղն ու ժամը, կրակոցների արձակման ռեժիմը, նպատակաուղղվածությունը, ուղղությունը, հատկացված եւ վերադարձված փամփուշտների քանակը:

Սույն դատավարական հանձնարարությունը պարտադիր է կատարման համար, որի նկատմամբ դատախազական հսկողության իրականացումը հանձնարարվել է դատախազների հատուկ խմբին:
2008 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 106 անձի, որոնց նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կալանավորված եւ ձերբակալված անձանց թվում անչափահասներ եւ կանայք չկան:

Բոլոր մեղադրյալներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված քրեական հանցագործություններ կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու, իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու կոչեր անելու, սահմանադրական կարգի խախտմամբ, պետական իշխանությունը յուրացնելուն  ուղղված գործողություններ անելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներին մասնակցելը ՀՀ գործող օրենսդրությամբ քրեական հանցագործություն չի համարվում եւ որեւէ մասնակից չի ձերբակալվել, չի կալանավորվել, եթե նրա գործողություններում առկա չեն եղել քրեական հանցագործության հատկանիշներ:

Կարեւորելով հասարակության ստուգված եւ անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությունը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դատախազությունում ձեւավորվել է հանրային իրազեկման աշխատանքային խումբ, որի առջեւ խնդիր է դրվել  ապահովել նշված քրեական գործի նախաքննության արդյունքների վերաբերյալ հանրությանը՝ ԶԼՄ-ներին, քաղաքացիներին եւ հասարակական կազմակերպություններին, պարբերաբար տեղեկատվության տրամադրումը:

ՀՀ գլխավոր դատախազի
մամուլի քարտուղար
Սոնա Տռուզյան
Հեռ. 511-554