Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

27.03.2008 | Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հետընտրական զարգացումներին, արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Երեւանում արտակարգ դրություն սահմանելու մասին ՀՀ Նախագահի հրամանագիրը չի  նախատեսում դատավարական որեւէ իրավունքի սահմանափակում կամ  լրացուցիչ հիմք՝ ձերբակալության, կալանավորման համար:

Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իսկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ դատավարական ղեկավարումն ապահովելու համար ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ձեւավորվել է դատախազական խումբ: Ա.Հովսեփյանը նշել է, որ նախաքննական մարմնին գրավոր ցուցում է տվել բազմակողմանի քննություն կատարել ոչ միայն տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ՝ բացահայտելու համար դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այլ նաեւ քննության առարկա դարձնել  ոստիկանության մարմինների գործողությունների օրինականության հարցը, թեեւ որեւէ գրավոր բողոք չի ստացվել ոստիկանության գործողությունների վերաբերյալ:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մարմնական վնասվածք է ստացել 210 ոստիկան եւ զինծառայող, որոնցից 60-ը՝ մարտի 1-ի առավոտյան, Ազատության հրապարակում: Ոստիկաններից 10-ը թունավորվել են գազից, 134-ը՝ ստորին վերջույթների շրջանում ստացել բեկորային վնասվածքներ, 6-ը՝ սալջարդեր: Ցուցարարներից տուժել է 55 անձ, որոնցից 21-ը՝ Ազատության հրապարակում: Պարզվել է նաեւ, որ բուժօգնություն ստանալու համար բժշկական հաստատություններին դիմած նշված քաղաքացիներից 8-ը կեղծ տվյալներ են տրամադրել իրենց ինքնության, բնակության վայրի մասին եւ միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազը հավաստել է, որ մեղադրյալների դատավարական իրավունքները հարգվում են եւ հանձնարարություն է տրվել արհեստական չերկարացնել նախաքննության ժամկետները եւ արդեն առաջիկա օրերին որոշ քրեական գործեր կուղարկվեն դատարան՝ հնարավորություն ընձեռելով հանրությանը ծանոթանալ ապացույցներին հրապարակային դատավարության ժամանակ: