Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

12.03.2008 | Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ իրականում վրաերթի ականատես չի եղել

ՀՀ Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը 2008 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ենթարկել երկու ցուցարարների: Պատգամավորի հնչեցրած հայտարարությունը ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար՝ նա հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն որպես վկա հարցաքննվելու:

Ս.Սաֆարյանը հարցաքննության ներկայացել է  փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին եւ նրա ներկայությամբ հարցաքննության ժամանակ հայտարարել, որ ինքն իրականում ականատես չի եղել վրաերթի եւ այդ մասին լսել է մի անծանոթ տղամարդուց:

Հաշվի առնելով, որ վրաերթը որպես կատարված փաստ ներկայացնելու մասին  պատգամավոր Ստեփան Սաֆարյանի պնդումը հնչել է ՀՀ ԱԺ նիստում, որի ստուգման արդյունքներին տեղեկանալու համար ՀՀ գլխավոր դատախազությունը զանգվածային լրատվության միջոցներից եւ քաղաքացիներից ստացել է բազում հարցադրումներ՝ ստորեւ ներկայացնում ենք վրաերթի վերաբերյալ  նրա տված վկայությունները: 
ՀՀ Ազգային ժողովի 04.03.08թ. արտահերթ նիստում Ստեփան Սաֆարյանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղել էր հետեւյալ բովանդակությամբ հարցադրումը. մեջբերում ենք «Ձեր ներկայացրած տեղեկանքում, միջնորդագրում նկարագրված են մարտի 1-ի իրադարձությունները, սակայն, թե՛ իբրեւ ականատես, թե՛ նաեւ բազմաթիվ  այլ ականատեսների հետ զրուցած անձնավորություն՝ դուրս է թողնվել մի էպիզոդ, թե ինչպես է ոստիկանության մեքենան վրաերթի ենթարկել ցուցարարներից երկուսին: Արդյո՞ք այս բացթողումը վրիպում է, թե՞ ոչ, որովհետեւ, ըստ էության, զանգվածի  կատաղությունը հասավ գագաթնակետին սեփական աչքերով այդ վրաերթը տեսնելուց հետո»:

Սույն հայտարարությունից 6 օր հետո՝ 10.03.08թ.  որպես վկա, փաստաբանի ներկայությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելիս՝ Ստեփան Սաֆարյանը, ըստ էության, հրաժարվել է ԱԺ-ում հնչեցրած իր հայտարարությունից:

Մեջբերում ենք հարցաքննության արձանագրությունից մի հատված՝ քննիչի հարցն ու պատգամավոր Ստեփան Սաֆարյանի պատասխանը.

«...Հարց – Որտեղից է Ձեզ հայտնի դարձել ցուցարարներին ոստիկանական մեքենայով վրաերթի ենթարկելու մասին, անձամբ տեսե՞լ եք, թե՞ ոչ:

Պատասխան – Այո, անձամբ ես և Անահիտ Բախշյանը «Մոսկվայի» տան մոտից տեսել ենք, որ ժամը 15-ի սահմաններում ոստիկանական տարբերանշաններով մոխրագույն «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան «Մոսկվայի» տան մոտից դեպի Ֆրանսիական դեսպանատան ուղղությամբ մխրճվեց ժողովրդի մեջ, որից հետո այլևս այդ մեքենան չեմ տեսել հոծ բազմության պատճառով, չեմ տեսել նաև, թե ինչպես է այդ մեքենան ինչ-որ մեկի վրաերթի ենթարկել, սակայն մինչ մեր կանգնած տեղից մի փոքր ուշացմամբ հասանք Ֆրանսիայի դեսպանատան դիմացի խաչմերուկ, քանի որ Անահիտ Բախշյանը զբաղված էր մարդկանց հանգստացնելով, մեզ մոտեցավ մի անծանոթ երիտասարդ և ասաց, որ ոստիկանական մեքենան հարվածեց 50 -ամյա մի կնոջ և տղամարդու և ինքն առաջին օգնություն ցույց տվողներից մեկն է եղել, ասեց նաև, որ այդ մարդկանց արդեն տեղափոխել են հիվանդանոց:

Հարց – Կրկին անգամ առաջարկում եմ տալ հստակ պատասխան. Դուք անձամբ տեսել եք թե ինչպես է ոստիկանական ավտոմեքենան վրաերթի ենթարկել 50-ամյա կնոջ և տղամարդու:

Պատասխան – Ոչ, ես անձամբ չեմ տեսել որ ոստիկանական ավտոմեքենան վրաերթի ենթարկի որևէ անձի: Տեսել եմ միայն բազմության մեջ մխրճվող ոստիկանական «Վիլիսը» : Ինչպես վերը նշեցի, կրկնում եմ, որ վրաերթի դեպքի մասին հայտնել է ինձ անծանոթ մի տղամարդ : Հետագայում, նույն օրը, ես իմացա, որ դեպքին ականատես են եղել Զարուհի Փոստանջյանը, Սեդա Մելիքյանը, Հայկ Գևորգյանը:

Հարց – Պարզաբանեք, թե ինչ նկատի ունեք ասելով. «դեպքին ականատես են եղել»: Այսինքն` Ձեր թվարկած անձինք տեսել են հենց վրաերթի պահը, թե` ինչպես Դուք` միայն ավտոմեքենայի ընթացքը դեպի մարդկանց բազմությունը:

Պատասխան – Ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել : Զարուհի Փոստանջյանն ու մյուսները ինձ հայտնել են, որ եղել են դեպքի վայրում, իսկ անմիջականորեն վրաերթի պահը տեսել են, թե` ոչ, չեմ կարող ասել»...:

Քրեական գործի քննության ընթացքում ստուգվել են ՀՀ առողջապահության նախարա'ությունից ստացված հաղորդագրությունները` 2008թ. մարտի 1-ին և 2-ին հիվանդանոցներ դիմած անձանց վերաբերյալ, որոնց թվում չի հայտնաբերվել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում վրաերթի հետևանքով վնասվածք ստացած որևէ անձ:

Բացի այդ, առկա են տեսաձայնագրություններ, որոնք բազմիցս ցուցադրվել են հեռուստատեսությամբ եւ այդ տեսագրություններում  հստակ երևում է թե ինչպես են ցուցարարները փորձում կանգնեցել ոստիկանական «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, կոտրում ապակիները: Հստակ Երևում է ավտոմեքենայի ամբողջ ընթացքը և նրա անցած ամբողջ ուղին և, որ այդ ճանապարհին որևէ անձ վրաերթի չի ենթարկվել:

 Ոստիկանության ավտոմեքենայի կողմից երկու ցուցարարների վրաերթի ենթարկելու մասին ԱԺ պատգամավոր Ս.Սաֆարյանի ԱԺ նիստում հնչեցրած հայտարարությունը չի հաստատվել, կեղծ է եւ հիմնված  ստահոդ լուրերի վրա: