ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, 2008թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը:
Նույն օրը Ս.Միքայելյանը ներկայացվել է քննությանը, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:
Ս.Միքայելյանը ցանկություն է հայտնել օգտվել փաստաբանի ծառայություններից եւ նրա հարցաքննությունը տեղի կունենա նրա կողմից հրավիրված փաստաբանի մասնակցությամբ: