Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

08.03.2008 | Սասուն Միքայելյանը հրահանգել է «ամեն գնով զավթել» իշխանությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է    իշխանությունը բռնի յուրացնելու,  սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ արդեն իսկ կատարվել է մեծածավալ աշխատանք եւ  ձեռք  բերված ապացույցների արդյունքում պարզվել են զանգվածային անկարգություններ հրահրած, կազմակերպած առանցքային գործող անձանց ինքնությունը, մեթոդոլոգիան, բացահայտվել են մի շարք կառույցներ, որոնց միջոցով կազմակերպվել, համակարգվել են երկրի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն ուղղված գործողությունների իրականացումը:

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ Ազատության հրապարակում կազմակեպված զանգվածային միջոցառումների մասնակիցների վկայությամբ, կազմակերպիչների կողմից բնակչության մասնակցությունը խրախուսվել է նյութապես: Օրինակ՝ «Ազատությանե հրապարակում գիշերը մնալու համար անձին վճարվել է  5-10 հազար դրամ,  ապահովվել՝ սնունդով եւ խմիչքով: Ավելին՝ նրանց տրամադրվել են նաեւ  մետաղյա ձողեր, բենզին՝ 20 լիտրանոց տարաների մեջ, ինչպես նաեւ դյուրավառ «կապույտ գույնի մի քիչ պինդ հեղուկե՝ շշալցված:

Յուրաքանչյուր մարզ, տարածք ունեցել է իր պատասխանատուն, ով հոգացել է անհրաժեշտ բոլոր ծախսերը: Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Հրազդանի եւ նրա հարակից տարածքների բնակիչների՝ «Ազատությանե հրապարակում ներկայությունն ապահովելու համար անհրաժեշտ գումարային հատկացումները կատարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը, իսկ հավաքագրմամբ զբաղվել է վերջինիս համախոհ ոմն Գոռ:

Հանրահավաքների անմիջական մասնակից, Ծաղկաձորի բնակիչ Արմեն Ալեքսանյանի վկայությամբ, մեջբերում ենք. «Օպերայի բակում գտնվելով հասկացա, որ Հրազդանից եւ նրա շրջակա գյուղերից եկած ժողովրդին պահում եւ կերակրում էր Սասուն Միքայելյանը: Նա էր ֆինանսավորում Բարեղամյանին, որն էլ Գոռի միջոցով գիշերը մնալու համար հրազդանցիներին, մոտակա գյուղերի բնակիչներին վճարում էր 5 հազար դրամ»:

Վկայությունների համաձայն՝ Ս.Միքայելյանը երկրի ապակայունությանը միտված՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպվող զանգվածային միջոցառումների մասնակիցներին ֆինանսավորելուց բացի, նաեւ հստակ  հրահանգներ է տվել  իշխանությունն «ամեն գնով զավթելու մասին»:

Նախաքննությամբ պարզվել է Բարեղամյանի եւ Գոռի ինքնությունը, որոնք  ձերբակալվել են, Սասուն Միքայելյանը դիմել է փախուստի եւ միջոցներ են ձեռնարկվում նրան եւ նրա մյուս հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ 2008 թվականի մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած  զանգվածային անկարգությունների ժամանակ,  ՀՀ ոստիկանության Գուգարքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարատ Մանուկյանին դաժան ծեծի ենթարկածներից մեկի ինքնությունը: Նախաքննության տվյալներով՝ փոխգնդապետի ծեծին ակտիվ մասնակցություն է ունեցել ոստիկանության նախկին աշխատակից Քրիստափոր Էլազյանը, ում 08.03.08թ. առաջադրվել է մեղադրանք եւ նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

Ձեռնարկվում են քննչական-օպերպատիվ միջոցառումներ ինչպես փոխգնդապետ Մ.Մանուկյանի ծեծին անմիջական մասնակցություն ունեցած մյուս անձանց, այնպես էլ զանգվածային անկարգությունների մնացած մասնակիցներին, կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Մարտի 8-ի դրությամբ՝ զանգվածային անկարգությունների ժամանակ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել 180 ոստիկան, զինծառայող եւ 48 քաղաքացի, տուժված անձանց թվերը ճշտվում են:  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 59 անձի:

Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: