Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.03.2008 | Անհայտ կորածների մասին տվյալներն իրականությանը չեն համապատասխանում

«Իրավապահ մարմինների համարժեք, խելամիտ եւ հանդուրժողական գործողությունների արդյունքում հաջողվեց խուսափել շատ ավելի  ծանր զարգացումներից եւ հետեւանքներից»,- մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Փետրվարի 29-ին ՀՀ ոստիկանությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ  տվյալներ են ստացվել այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները նախապատրաստվում են սադրիչ գործողությունների իրականացմամբ մարտի 1-ին մայրաքաղաքում հրահրել զանգվածային անկարգություններ և այդ նպատակով Ազատության հրապարակում ընթացող նստացույցի մասնակիցներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև հրազեն և նռնակներ:


Իրավիճակը վտանգազերծելու նպատակով մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկվել է հանրավտանգ այդ նյութերն առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում, սակայն համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալու կոչին ի պատասխան, Ազատության հրապարակում  նստացույցի մասնակիցները կատաղի հարձակում են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իրավապահների նկատմամբ: Ամբոխից ոստիկանների վրա սկսել են նետել նախապես պատրաստված քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր, բռնկուն նյութերով շշեր, ինչը զուգորդվել է իրավապահներին ուղղված հայհոյանքներով, իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերով: Ստեղծված իրավիճակից ելնելով տեղում օպերատիվ որոշում է կայացվել օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկելու, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է հաղթահարել զինված դիմադրությունը:

Այդուհանդերձ, Ազատության հրապարակում սկիզբ առած զանգվածային անկարգությունները շարունակվել են արդեն այլ վայրում՝ Գրիգոր Լուսավորիչի պողոտայում եւ դրան հարող տարածքում, որոնց ընթացքում մահացել է 8 անձ, որոնցից 1-ը՝ ոստիկան, մարմնական վնասվածքներ  են ստացել  117 ոստիկան  և զինծառայող, 48 քաղաքացի: ՀՀ գլխավոր դատախազի փոխանցմամբ՝ վիրավոր անձանց կյանքին վտանգ չի սպառնում: Միաժամանակ հերքեց շրջանառվող այն լուրերը, թե կան անհայտ կորածներ: «ՀՀ ոստիկանությունը որեւէ դիմում որեւէ քաղաքացուց չի ստացել որեւէ անձի անհայտ կորելու վերաբերյալ, նման տվյալներ չեն ստացվել նաեւ նախաքննական մարմնում, գլխավոր դատախազությունում, դրանք հերյուրանքներ են»,- ընդգծեց գլխավոր դատախազը:

Ա.Հովսեփյանը նաեւ տեղեկացրեց, որ Ազատության հրապարակում մարտի 1-ին, իսկ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը  Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհների կողմից ուղղորդված ամբոխի  դիրքավորված տեղանքում հայտնաբերվել են ինչպես զենք-զինամթերք՝  նռնակներ, ատրճանակներ, փամփուշներ, այնպես էլ մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված հատուկ գործիքներ: Մասնավորապես հայտնաբերվել եւ առգրավվել է  1055 մետաղական ձող եւ մահակ, ներարկիչներ, 150  լիտր վառելանյութ, այդ թվում՝ 62 շշալցված տարաներ՝ ֆիթիլներով, որոնք նախատեսված էին հրկիզումների համար: «Այդ տարածքի բնակելի շենքերը կառուցվել են հիմնականում 40-ականներին, որոնց տանիքներն ու միջնորմները փայտից են եւ բռնկվելու դեպքում դրանց մարելը պրակտիկորեն անհնարին կլիներ եւ պատկերացրեք, թե մայրաքաղաքը ինչ խուճապային իրավիճակում կհայտնվեր, եթե բռնկվեին այդ հրդեհները, ինչի փորձերն արվել են ցուցարարների կողմից եւ ինչ հետեւանքներ կլինեին, երբ  հրկիզված շենքերի բնակիչները դուրս գային փողոց, ուր անկառավարելի ամբոխը իրականացնում էր զանգվածային անկարգություններ»,- ասաց Ա.Հովսեփյանը:

Հասարակական կարգի վերականգնմանն ու իրավիճակի կայունությանը նպաստել են արտակարգ դրություն հաստատելու մասին ՀՀ Նախագահի հրամանագիրը եւ իրավապահների համագործակցված եւ հավասարակշիռ գործողությունները:

ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ ձեռնարկվում են միջոցներ զոհվածների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությամբ ներկայումս ձեռք բերված տվյալները արդեն իսկ հիմք են տալիս ասելու, որ զանգվածային անկարգությունները կրել են կազմակերպված բնույթ եւ ղեկավարվել մեկ կենտրոնից: «Բեմահարթակներից հնչել է մի բան, իսկ դրանից դուրս տրվել այլ հանձնարարականներ կոնկրետ անձանց»,- ասաց Ա.Հովսեփյանը, նշելով, որ «նպատակը եղել է վերցնել իշխանությունը ամեն գնով, որի գինը տվյալ դեպքում եղավ 8 մարդկային կյանք»:

«Նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ ՀՀ Ազգային ժողովի 4 պատգամավորների մեղադրանք առաջադրելու  համար, ինչի նպատակով էլ մարտի 4-ին միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովին՝ պատգամավորներ Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Հակոբ Վարդանեսի Հակոբյանին եւ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու համաձայնություն տալու մասին: Նշված պատգամավորներից երկուսը թաքնվում են քրեական վարույթն իրականացնող մարմնից»,- տեղեկացրեց գլխավոր դատախազը: