Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.03.2008 | Ձերբակալվել է 15 անձ

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու եւ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում,  2008 թվականի մարտի 2-ի՝ ժամը 01-ի դրությամբ ձերբակալվել է 15 անձ:

Արտակ Սարգսյանը, Լեւիկ Խաչատրյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Դավիթ Առաքելյանը, Վարդգես Հայոցյանը, Մասիս Այվազյանը, Աշոտ Մանուկյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Պետրոս Շահբազյանը, Տիգրան Բաղդասարյանը, Հովհաննես Ղազարյանը, Սամվել Հարությունյանը, Իսահակ Մալխասյանը, Խաչիկ Գասպարյանը, Ավետիք Ներսիսյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի  225 1 -րդ հոդվածի 2-րդ մասի եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպած եւ դրանց իրականացմանը այլ  քաղաքացիներին ներգրաված, իրենց պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր  անձանց հայտնաբերելու ուղղությամբ: