Զանգվածային անկարգությունների հետեւանքով պետության եւ մասնավոր գույքին պատճառված վնասների չափերը ճշտվում են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ իրականում մայրաքաղաքում մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների մասնակիցները հրկիզել են 36 տրանսպորտային միջոց՝ ոստիկանության 13 ավտոմեքենա, 3 ավտոբուս, մասնավոր սեփականություն հանդիսացող 13 ավտոմեքենա եւ հասարակական տրանսպորտի միջոցներից 3 տրոլեյբուս եւ 4 ավտոբուս:
Հասարակական տրանսպորտին պատճառված մյուս վնասները ճշտվում են: