Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

01.03.2008 | ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ

2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀ Նախագահի թեկնածու Լեոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ Աժ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և այլոք, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, Երևանի Ազատության հրապարակում, առանց ընդհատումների, կազմակերպել և անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ եւ կոչ արել չենթարկվել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարող ոստիկանության օրինական պահանջներին: Բացի այդ՝ զանգվածային միջոցառման մի շարք մասնակիցներ ապօրինի պահել և կրել են ապօրինի ձեռք բերված զենք և ռազմամթերք։

2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ հարկադիր դադարեցնելու նպատակով ձեռնարկված գործողությունների ընթացքում, միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝  զանգվածային միջոցառումները դադարեցնելու մասին օրինական պահանջներին, նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի և այլ հարմարեցված գործիքների օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին պատճառելով տարբեր աստիճանների ծանրության մարմնական վնասվածքներ։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային  միջոցառման մասնակիցներ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 –րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, կատարվում է նախաքննություն:

Տեղանքի զննությամբ հայտնաբերվել են նռնակներ, հրազեն, սառը զենք, մետաղյա ձողեր, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ իրեր:

Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են օպերատիվ-որոնողական, քննչական գործողություններ, որոնց արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: