Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

27.02.2008 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:

Շնորհավորելով դիվանագետին Հայաստանում ԻԻՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ գլխավոր դատախազն արձանագրել է, որ դեսպանատան հետ ձեւավորվել են համագործակցության լավ ավանդույթներ եւ հույս հայտնել, որ այն ավելի կզարգանա, ու դեսպանն իր ներդրումը կունենա նաեւ երկու հարեւան երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ձեւավորման հարցում:

Դեսպանը տեղեկացրել է, որ ԻԻՀ խորհրդարանում վերջնական փուլում է գտնվում Իրավական փոխօգնության, ինչպես նաեւ էքստրադիցիայի մասին երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերի վավերացման գործընթացը եւ իր հերթին հույս հայտնել, որ այդպիսով որակապես նոր էջ կբացվի իրավապահների համագործակցության պատմության մեջ:

Կարեւորելով իրավապահ մարմինների միջեւ  տեղեկատվության օպերատիվ փոխանակումը՝ կողմերն ընդգծել են նաեւ մեկ այլ՝ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը:  «Անհրաժեշտ է համատեղել մեր ջանքերը հանցավորության եւ մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում», -ասաց ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը՝ նկատելով, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներմուծվող հատկապես «Ափիոն» տեսակի թմրամիջոցի ծավալները: Բացահայտվել եւ պատասխանատվության են ենթարկվել թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող այդ թվում ԻԻՀ քաղաքացիներ, սակայն մաքսանենգության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար երբեմն անհրաժեշտություն է առաջանում նաեւ   ԻԻՀ տարածքում դրա կազմակերպիչներին, հանցավոր խմբի անդամներին բացահայտելու ուղղությամբ համապատասխան օպերատիվ-քննչական գործողությունների իրականացումը: Միաժամանակ գլխավոր դատախազն առաջարկել է  կազմակերպել համատեղ գիտագործնական սեմինարներ, քննարկումներ, որոնք կնպաստեն փորձի փոխանակմանը ու կադրերի վերապատրաստմանը:

Ընդգծելով Իրանի հետ իրավական համագործակցությունն առավել ամրապնդելու ու խորացնելու վճռականությունը՝ գլխավոր դատախազը դեսպանին փոխանցեց  ԻԻՀ գլխավոր դատախազին Հայաստան հրավիրելու իր  պաշտոնական  հրավերը: