«Դատախազության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զuպվածություն և չեզոքություն»:
Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է օրենքի պահանջը եւ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է Հանրապետության Նախագահին ազատել նրան զբաղեցրած պաշտոնից: