Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

16.02.2008 | Հանցագործությունը կանխվել է

2008 թվականի փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթ անձին նկատել է Ա.Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, ում հաջողվել է կանխել հանցագործության կատարումը եւ նրա փախուստը՝ չնայած ցուցաբերված դիմադրությանը:

Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խմբին հաջողվել է  պարզել, որ  անծանոթը ՀՀ քաղաքացի Արտակ Կարապետյանն է (ծնված՝ 1976թ.), նախկինում երեք անգամ դատված: 
Ա.Կարապետյանն առաջին անգամ դատապարտվել  է  Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Ռամենսկի ժողովրդական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման՝ ավազակային հարձակում կատարելու համար (ՌԴ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ): Երկրորդ անգամ դատապարտվել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաս) համար՝ 2 տարվա ազատազրկման, իսկ երրորդ անգամ՝ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից՝ կազմակերպված խմբով խոշոր չափերով գողության (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետեր, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), գողության փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետեր) համար՝ 4,5 տարվա ազատազրկման: Ա.Կարապետյանը պատժի կրումից պայմանական վաղակետ ազատ է արձակվել 27.04.2007թ.՝ ունենալով 9 ամիս 10 օր պատժի չկրած մաս:

Ա.Կարապետյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: Նրա մոտ, անձնական զննությամբ, հայտնաբերվել եւ առգրավվել է մեկ զույգ սեւ գույնի բրդյա ձեռնոց, մեկ հատ ծալովի, գաղտնի փականով, 7,5 սմ երկարությամբ շեղբով, լապտերով դանակ, 500 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական,  մանրաթելային փորձաքննություններ:

Ա.Կարապետյանը 16.02.08թ. ձերբակալվել է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: