Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

13.02.2008 | Ակնհայտ զրպարտություն

«Առավոտ» օրաթերթի 13.02.08թ. թիվ 27 (3143) համարում «Կավատությամբ զբաղվել են միասի՞ն» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք իրականության հետ որեւէ աղերս չունեն եւ եւս մեկ անգամ վկայում են, որ նախընտրական այս քարոզչության ընթացքում, մամուլը, ցավոք, ողողված է ասեկոսներով, զրպարտություններով:

Հրապարակմամբ ՀՀ գլխավոր դատախազին ուղղած ՀՀ ԱԺ պատգամավոր Հ.Հակոբյանի մեկնաբանությունները ամբողջությամբ սուտ են՝ ցինիզիմի դրսեւորմամբ: Ոչ միայն պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Շ.Գալստյանը, այնպես էլ Հ.Հակոբյանը գլխավոր դատախազի ընկերները չեն եղել, չեն եւ չեն կարող լինել: Ավելին՝ Շ.Գալստյանին գլխավոր դատախազն ընդհանրապես չի ճանաչում:

Ցավալի է, որ լրատվամիջոցներին անգամ պատգամավորները տրամադրում են ակնհայտ կեղծ, զրպարտչական տեղեկություններ, որոնք մամուլում տպագրվում են առանց դրանց իսկությունը ստուգելու, ինչի համար շատ մեծ ժամանակ չէր պահանջվի: