Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

08.02.2008 | Ամփոփեցին 2007 թվականին կատարված աշխատանքները

2008 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կոլեգիայի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2007 թվականի աշխատանքի արդյունքների մասին» հարցը:

Ըստ աշխատանքի ուղղությունների զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ  Մնացական  Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Թամազյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զելիմ Թադևոսյանը, Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանը:

Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին Երևան քաղաքի, մայրաքաղաքի համայնքների, մարզերի, զինվորական կայազորների դատախազները և ուրիշներ:
Կոլեգիայի նիստի աշխատանքներն  ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ  Աղվան Հովսեփյանը:

Մամուլի հաղորդագրությունը կցվում է 2007 թվականին Հայաստանի Հանրապետությունում և Երևան քաղաքում հանցավորության վերաբերյալ վիճակագրական  տվյալները: