Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

18.01.2008 | Գլխավոր դատախազն ընդունել է Սլովակիայի հանրապետության պատվիրակությանը

 

Գլխավոր դատախազն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության պատվիրակությանը`  բաղկացած Սլովակիայի դատաիրավական համակարգի, գործադիր եւ տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից՝ Սլովակիայի ֆինանսների առաջին փոխնախարար Պետեր Կազիմիրի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի նախագահ, Սլովակիայի Դատախազության դպրոցի տնօրեն Մարտին Լաուկոն, Ազգային Խորհրդի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Մարոշ Կոնդրատը, Բանկի նախագահ Իգոր Լիխնովսկին,  Իրավաբանական ընկերության նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չեռնագորսկին, Ֆիրմայի տնօրեն Ֆերենց Միլանը, Ֆիրմայի տնօրեն Պետեր Փոխաբան:

Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր, նախանշել այն զարգացնելու կոնկրետ ուղղություններ: Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի և Սլովակիայի խորհրդարանի կողմից ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը նպաստելու համար և շնորհավորել Սլովակիայի Իրավաբանական ընկերության նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չեռնագորսկիին ՀՀ Նախագահի կողմից Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվելու կապակցությամբ: 

Հյուրերը տեղեկացրել են, որ մտադիր են զարգացնել նաև տնտեսական համագործակցությունը և ներդրումներ կատարել Հայաստանում և Արցախում: