Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

18.01.2008 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է դիտորդական առաքելության ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ դիտորդական առաքելության  իրավական հարցերով փորձագետ տիկին Կարեն Գեյները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ նախագահական ընտրություններում հնարավոր ընտրախախտումները կանխարգելելու, քրեական օրենսգրքով նախատեսված ընտրախախտումներին օպերատիվ եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալուն վերաբերող հարցեր:

Հյուրերի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, քննարկման, նախաքննության  նկատմամբ դատախազական հսկողության 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ  ձեւավորված դրական փորձը եւ հավաստել,  որ այն կիրառվելու է նաեւ 2008թ նախագահական ընտրությունների ժամանակ: «ՀՀ նախագահի ընտրություններում հնարավոր ընտրախախտումները կանխարգելելու վերաբերյալ աշխատանքները սկսել ենք դեռեւս 2007 թվականի մայիսին՝ քրեական պատասխանատվության ենթարկելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտումներ թույլ տված անձանց», - ասել է Ա.Հովսեփյանը եւ  տեղեկացրել, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրախախտումների վերաբերյալ դատարան է ուղարկվել  8 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ, որոնցից 4 քրեական գործով հանցավոր են ճանաչվել տեղամասային ընտրական հանձնաժողովի  12 անդամ:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ  ՀՀ նախագահի ընտրություններում  ընտրախախտումների գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու նպատակով առաջիկայում կստեղծվեն աշխատանքային խմբեր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի գլխավորությամբ եւ արդեն իսկ հանձնարարվել է տարածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին սահմանել առանձին գործավարություն, իսկ նախաքննության նկատմամբ հնարավոր ճնշումները, վարչակառավարչական ազդեցությունները բացառելու նպատակով ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործերի քննությունը օրենքով վերապահվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: 

Դիտորդների առաջարկով ՀՀ գլխավոր դատախազը մանրամասնել է Հատուկ քննչական ծառայության գործառույթներն ու կառուցվածքը, եւ  փաստել, որ այն անկախ մարմին է, չի ենթարկվում գործադիր իշխանությանը եւ միայն նրա դատավարական գործունեության նկատմամբ իրականացվում է դատախազական հսկողություն՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից:

Ա.Հովսեփյանը փաստել է, որ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ահազանգերի քննության ընթացքը լինելու է հրապարակային, որի մասին պարբերաբար տեղեկատվություն կտեղադրվի ՀՀ դատախազության ինտերնետային էջում:

Կողմերը քննարկել են նաեւ քարոզարշավի ընթացքում զրպարտչական տեղեկությունների տարածմանն ու խոսքի ազատության սահմաններին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել շարունակել աշխատանքային շփումները: