Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

09.11.2007 | Շահագործման հանձնվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության վարչական շենքը

2007 թվականի նոյեմբերի 8-ին  շահագործման հանձնվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության հիմնանորոգված վարչական շենքը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, ՀՀ դատախազության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ:

Երկհարկանի վարչական շենքը նախկինում նախատեսված է եղել մանկապարտեզի համար եւ մինչեւ 1999թ. այնտեղ գործել է «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող մանկապարտեզը: 2000 թվականին հիշյալ շենքը հատկացվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությանը եւ նույն թվականին այն հաշվառվել է  ՀՀ դատախազության հաշվեկշռում:

Վարչական շենքի վերանորոգման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները սկսվել են  2007 թվականի հունիս ամսին՝  ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների շրջանակներում: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Աստղիկ-5» ՍՊԸ-ն:

Շուրջ 500 քմ մակերես զբաղեցնող Մալաթիա-Սեբաստիա համայնքի  դատախազության վարչական շենքն ունի 14 աշխատասենյակ, ապահովված է ջեռուցման համակարգով: Աշխատասենյակների կահույքն ամբողջությամբ փոխարինվել է նորով, համալրվել՝ անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով: