Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

07.11.2007 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների դատաիրավական համակարգերին, դրանց առանձնահատկություններին եւ համագործակցության հեռանկարներին: Արձանագրելով, որ չնայած բավական մեծ թվով հնդիկ երիտասարդներ ուսումնառություն են ստանում  Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ կողմերը գոհունակությամբ փաստել են, որ հնդիկ ուսանողների մասնակցությամբ լուրջ հանցադեպեր չեն գրանցվել, իսկ տեղի ունեցած պատահարների առնչությամբ հաջողվել է  իրականացնել լիարժեք քննություն, որին իր աջակցություն է ցուցաբերել  նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

Ա.Հովսեփյանը նկատել է, որ կոնկրետ քրեական գործերի շրջանակներում  Հնդկաստանի հետ ձեւավորվել են համագործակցության լավ նախադրյալներ՝ չնայած իրավական համագործակցության մասին երկկողմանի համաձայնագրի բացակայությանը: Կարեւորելով նման համաձայնագրի ստորագրումը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել նման փաստաթղթի մշակման աշխատանքները: