Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.11.2007 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության  երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին եւ գրասենյակի  մարդու իրավունքների հարցերով պատասխանտու Սիլվիա Պոգոլշային:

Ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով պարոն Կապինոսին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը բարձր գնահատեց  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ ՀՀ դատախազության համագործակցության ներկայիս մակարդակը՝ հավաստելով ՀՀ գլխավոր դատախազության պատրաստակամությունը գործակցությունը զարգացնելու հարցում:

Դեսպան Կապինոսին, կարեւորելով նախկինում կատարված աշխատանքները, վստահեցրեց, որ  կփորձի բազմապատկել համագործակցության արդյունավետությունը՝ ընդգծելով Հայաստանի կողմից առաջնային խնդիրներ համարվող հարցերի լուծմանն աջակցելու իր պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կոնկրետ քրեական գործերին վերաբերող հարցեր: Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու տկն. Ս.Պոգոլշան շնորհակալության հայտնեց ՀՀ գլխավոր դատախազին՝ Լեւոն Գուլյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, տուժող կողմի ցանկությամբ, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի հրավերով, Երեւան ժամանած միջազգային փորձագետների  աշխատանքին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով, որ փորձագետները փորձաքննության եզրակացության բնօրինակն օրեր առաջ ուղարկել են Հայաստան:

Քննարկվեցին նաեւ անդրազգային հանցագործությունների, մասնավորապես մարդկանց առեւտրի եւ անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի արդյունավետությունն առավել բարձրացնելուն վերաբերող հարցեր՝ կարեւորելով համապատասխան օրենսդրական դաշտի ձեւավորումն ու տարածաշրջանի երկրների դատախազությունների միջեւ գործնական համագործակցության ձեւավորումը:  Ձեռք բերվեցին համատեղ միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ: