Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

11.10.2007 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը,  Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ ներկայումս ընթանում է դատախազական համակարգի բարեփոխումների երկրորդ փուլը, որը  կնպաստի դատախազության գործունեության անկախությանը: Ա.Հովսեփյանը կարեւորեց հատկապես գլխավոր դատախազի նշանակման իրավունքը օրենսդիր մարմնին վերապահելը, ինչը էապես բարձրացնում է դատախազության կարգավիճակն ու առավել արդյունավետ երաշխիքներ ստեղծում անկախ գործունեության համար:

Հյուրերի խնդրանքով՝ գլխավոր դատախազը մանրամասնեց  դատախազության գործառույթներում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն դատախազությանն է վերապահվել քրեական հետապնդում հարուցելու բացառիկ իրավունքը, դատարաններում մեղադրանքի պաշտպանությունը, պետական շահերի պաշտպանությունը, հետաքննության եւ նախաքննության օրինականության, պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողության իրականացումը: Ա.Հովսեփյանը նշեց, որ դատախազությունը հրաժարվել է նախաքննություն իրականացնելու իրավունքից եւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ից դատախազությունն այլեւս նախաքննություն չի իրականացնելու, ինչը կնպաստի հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու դատախազության սահմանադրական լիազորության առավել պատշաճ իրականացմանը:

Կարեւորելով իրականացվող բարեփոխումներն ու հատկապես գլխավոր դատախազի նշանակման նոր կարգը՝ Թոմաս Համարբերգը անդրադարձավ նաեւ քննությանը խորթ մեթոդների կիրառման  վերաբերյալ ահազանգերին: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ նման ահազանգերի կապակցությամբ դատախազությունում հարուցվում են քրեական գործեր՝ դրանց ուղղությամբ առավել բազմակողմանի քննություն կատարելու համար եւ այս բարեփոխումները կնպաստեն, որպեսզի դատախազությունը առավել խստապահանջ գտնվի նախաքննական մարմինների նկատմամբ, որպեսզի վերջիններս մեղադրանքի հիմքում չօգտագործեն  քննությանը խորթ մեթոդների կիրառմամբ ձեռք բերված ապացույցները՝ դրանով վտանգելով դատախազի կողմից դատարանում տվյալ մեղադրանքի պաշտպանության արդյունավետ իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ քրեական գործերով իրականացվող պատժողական քաղաքականությանը, էքստրադիցիային վերաբերող հարցերի:

Թոմաս Համարբերգը տեղեկացրեց, որ նախատեսում է իր ուսումնասիրությունների արդյունքում  ՀՀ կառավարությանը  ներկայացնել առաջարկությունների փաթեթ եւ որ դատախազությանը վերաբերող դրույթները, ըստ ամենայնի, կներկայացնի առանձին՝ դատախազությանը: