Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

09.10.2007 | Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը

2007 թվականի հոկտեմբերի 9-ին, Երեւանում տեղի  ունեցավ  ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը, որի աշխատանքներին մասնակցելու նպատակով  Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի գլխավոր դատախազներ Յուրի Չայկան, Պետրոս Միկլաշեւիչը, Ռաշիդ Տուսուպբեկովը, Սումար Սատիբալդիեւը, Բոբոջոն Բոբոխոնովը, Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Սերգեյ Վինոկուրովը, Մոլդովայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Վասիլի Պասկարը, Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Կախա Կոբերիձեն, գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործադիր քարտուղար Վալերի Երոխինը եւ պաշտոնատար այլ անձինք:

Դիտորդի կարգավիճակով խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցում էր  Թուրքմենստանի գլխավոր դատախազի տեղակալ  Մամետգելդի Տաչմամեդովը:

Կոորդինացիոն խորհրդի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել  ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝   կարեւորելով հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցությունը: «Սոցիալական եւ տնտեսական գործընթացների գլոբալիզացումը տարածվել է նաեւ հանցավորության վրա՝ այն դարձնելով ավելի կազմակերպված: Սա նախեւառաջ վերաբերում է մարդկանց վաճառքին, անօրինական միգրացիային, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, փողերի լվացմանը: Հանցավորության գլոբալիզացիայի դեմ պայքարը չի կարող իրականացվել միայն մեկ  պետության միջոցներով: Անհրաժեշտ է միավորել ջանքերը հանցավորությունը կանխարգելելու գործընթացում: Վստահ եմ, որ այսօրվա նիստի որոշումները կընդլայնեն ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների միջեւ իրավական համագործակցության շրջանակները՝ ի շահ մեր պետությունների եւ ժողովուրդների բարօրության»,- ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:

Նիստի օրակարգում ընգրկված էր շուրջ մեկ տասնյակ հարց, որոնց թվում էր մարդկանց առեւտրի դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համագործակցության խնդիրներին վերաբերող հարցը, որի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ առաջարկելով  մշակել համագործակցության ծրագիր մարդկանց առեւտրի դեմ պայքարում փորձի փոխանակման համար, ինչն արժանացավ նիստի մասնակիցների հավանությանը: Որոշվեց հանձնարարել ՀՀ գլխավոր դատախազությանը  ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի  քարտուղարության հետ միասին մշակել համագործակցության ծրագիր:

Քննարկման արդյունքներով ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստի մասնակիցները ստորագրեցին արձանագրություն:

Կից կարող եք ծանոթանալ   ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի ողջույնի ուղերձի եւ  ելույթի բովանդակությանը:

ՀՀ գլխավոր դատախազի ողջույնի ուղերձը (pdf)

ՀՀ գլխավոր դատախազի զեկույցը (pdf)