Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

05.10.2007 | Հոկտեմբերի 9-ին Երեւանում տեղի կունենա ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը

2007 թվականի հոկտեմբերի 9-ին Երեւանում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է շուրջ մեկ տասնյակ հարց, որոնց թվում  են՝ մարդկանց առեւտրի դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համագործակցության հարցը, հանցագործությունների գրանցման եւ վիճակագրության միասնական համակարգ մշակելու, ԱՊՀ անդամ-պետությունների տարածքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին վերաբերող կոորդինացիոն խորհրդի նախկինում ընդունած որոշումների կատարման ընթացքը:

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհուրդը գործում է 1995 թվականից: Այն իր գործունեությունը կազմակերպում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերով ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ապահովելով հանցավորության դեմ պայքարում,  դատախազական հսկողության բնագավառում ԱՊՀ անդամ-պետությունների  գլխավոր դատախազների համագործակցությունը:

2000 թվականի հունվարի 25-ին, ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների որոշմամբ, կոորդինացիոն խորհրդին տրվել է միջպետական կառույցի կարգավիճակ, որի հիմնական խնդիրն է՝

նպաստել

  •  մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, օրինականության ամրապնդման եւ հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների  դատախազությունների համատեղ եւ համագործակցված գործողությունների իրականացմանը,
  • ազգային օրենսդրությունները միմյանց ավելի համահունչ դարձնելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,
  •  ԱՊՀ օրենսդրական բազայի կատարելագործմանը: