Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

24.09.2007 | Ստորագրվեց 5-րդ փոփոխության մեջ լրացում կատարելու մասին հուշագիրը

 

2007 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը և ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռ. Փերինան  ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև «թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» նամակ-համաձայնագրի 5-րդ փոփոխության մեջ լրացում կատարելու մասին հուշագիրը:

Փոփոխության համաձայն՝ ԱՄՆ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ներկայումս իրականացվող երկու ծրագրերի, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության համար նոր հրաձգարանի կառուցման և տարածքային համակարգչային ցանցի ստեղծման  ծրագրերի իրականացման համար կտրամադրի 168.746 ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական աջակցություն, ինչը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ դատախազության և մյուս իրավապահ մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար:

Պետք է նշել, որ 2001թ. հունիսի 11-ի սկզբնական Համաձայնագրի ստորագրումից ի վեր ԱՄՆ Կառավարությունը արդեն իսկ իրավական համագործակցությանը աջակցելու նպատակով Հայաստանին է տրամադրել 8 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար, ինչի արդյունքում արդեն իսկ հիմնադրվել և արդյունավետ գործում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային առընթեր անկախ փորձագիտական կենտրոնը, ինչպես նաև իրավապահ տարբեր մարմինների ուսումնական կենտրոններում ստեղծվել են համակարգչային լսարաններ, իսկ սահմանային կետերում տեղադրվել են նորագույն տեխնոլոգիաներ, կազմակերպվել և անցկացվել են մի շարք դասընթացներ: