Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

13.09.2007 | ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Վանաձորի «Բելիսիմո» ակումբի աշխատակիցներին՝ մատուցողներ Աննա Թումանյանին, Սաթիկ Պարսամյանին, Արման Ներսիսյանին, ակումբի մենեջեր Աշոտ Ղուկասյանի մորը, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը, կազմակերպական-վերահսկողական,  վիճակագրության եւ վերլուծության վարչության պետ Գագիկ Ավետիսյանը:

Հանդիպման ընթացքում «Բելիսիմո» ակումբի աշխատակիցները ՀՀ  գլխավոր դատախազին ներկայացրեցին իրենց դժգոհությունները՝ պնդելով, թե Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության քրեական գործի շրջանակներում կիրառվում են քննությանը խորթ  մեթոդներ, բողոքելով, որ քննիչները տարակուսանքով են վերաբերում իրենց ցուցմունքներին եւ չեն հավատում: 

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը տեղեկացրեց, որ իր հրամանով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն՝ մամուլի հրապարակումների հիման վրա եւ հանձնարարեց  Գ.Ավետիսյանին՝ սեպտեմբերի 14-ին եւեթ մեկնել Վանաձոր՝ տեղում ստուգելու հայտարարությունների իսկությունը եւ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ բոլոր բողոքների կապակցությամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Ա.Հովսեփյանը հավաստեց, որ անհրաժեշտության դեպքում կհարուցվի նաեւ առանձին քրեական գործ՝ բողոքների կապակցությամբ լիարժեք քննություն կատարելու համար եւ բոլոր մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության՝ միաժամանակ  անթույլատրելի համարելով Ալբերտ Ղազարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շեղելու, քննության վրա ճնշում գործադրելու ցանկացած դրսեւորում եւ պահանջելով տալ ճշմարիտ ցուցմունքներ, օգնել սպանության բացահայտմանը: Մինչդեռ սույն քրեական գործի շրջանակներում,  Ա.Միրզոյանի փաստմամբ, «Բելիսիմո» ակումբի   աշխատակիցները տալիս են իրարամերժ եւ հակասական ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված է քննության թերհավատությունը տրված ցուցմունքների օբյեկտիվության նկատմամբ

 Ա.Հովսեփյանը հավաստեց, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն պարզելու ինչպես քննության ընթացքում խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ ակումբի աշխատակիցների դժգոհության հանգամանքները, այնպես էլ նախաքննության ընթացքում տարբեր վկաների կողմից կեղծ ցուցմունքներ տալու շարժառիթները՝ միաժամանակ վստահեցնելով, որ դատախազությունը շահագրգռված է օբյեկտիվ նախաքննությամբ Ալբերտ Ղազարյանի սպանության բացահայտմամբ: