Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

05.09.2007 | ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին, պատվիրակության անդամներ Դենեշ Բենսեդիին եւ Կիարա Տրավերսոին:

Հանդիպման ընթացքում Ջ.Ռեյնոլդսը ներկայացրեց Միջազգային կոմիտեի Հայաստանում ծավալած առաքելությունը՝ տեղեկացնելով, որ ներկայումս իրենց հիմնական առաջնահերթություններն են հակամարտությունների հետեւանքոգ անհայտ կորածների մասին որոշակի տեղեկատվական բազայի ստեղծումն ու նրանց ճակատագրերի հստակեցումը, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական ծառայություններին աջակցության ցուցաբերումը: Առաջին ծրագրի ուղղությամբ նախատեսվում է մասնավորապես ազգային կառույցների օգնությամբ հավաքել անհայտ կորածների կենսագրական, անձնական տվյալները եւ համադրել հայտնաբերված դիակների, աճյունների հետ: Պրն.Ջ.Ռեյնոլդսը հույս հայտնեց, որ այդպիսով հնարավորություն կստանան անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ վերջիններիս ընտանիքներին փոխանցել որոշակի տեղեկատվություն:

Ողջունելով հյուրերին եւ նախաձեռնությունը՝ Ա.Հովսեփյանը պատրաստակամություն հայտնեց դատախազության լիազորությունների եւ գործառույթների շրջանակներում աջակցել դրա իրականացման գործընթացին՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին տրամադրել Հայաստանի զինվորական եւ քաղաքացիական դատախազություններում  նման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ անհրաժեշտ ծավալի տեղեկատվությունը, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում աջակցել արտաշիրիմում անցկացնելուն եւ դատաբժշկական փորձաքննությունների նշանակմանը:

Գլխավոր դատախազը կարեւորեց նաեւ քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական ծառայությունների աջակցությանը նվիրված Հայաստանում համաժողով անցկացնելու Կարմիր Խաչի նախաձեռնությունը՝ տեղեկացնելով, որ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառումը, քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակը մշտապես գտնվում է դատախազության ուշադրության կենտրոնում: «Մեր նպատակները համընկնում են եւ պատրաստակամ ենք ոչ միայն մասնակցել, այլ նաեւ աջակցել համաժողովի անցկացմանը»,- նշեց Ա.Հովսեփյանը:

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հանդիպման ընթացքում քննարկված հարցերը կենսագործելու շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: