Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.08.2007 | Սպանվել է Լոռու մարզի դատախազը

 

2007 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալիս, իր տան մոտակայքում, անհայտ անձի կողմից սպանվել է Լոռու մարզի դատախազ,  Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ  Կարուշի Ղազարյանը:

Ա.Ղազարյանի ուղղությամբ արձակվել է 4 կրակոց, որոնց հետեւանքով մարզի դատախազը ստացել է 3 միջանցիկ եւ 1 կույր վնասվածք՝ թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակի 4 պարկուճ:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սարգսյանի եւ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի գլխավորությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի զննություն,  նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել  են ՀՀ դատախազության, ոստիկանության եւ ազգային անվտանգության փորձառու աշխատակիցները, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները սպանության հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:


Ալբերտ Կարուշի Ղազարյանի համառոտ կենսագրությունը

1969-1974թթ. ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանող
      
1975-1982թթ. Կիրովականի նոտարական գրասենյակի պետական նոտար

1982-1988թթ. Կիրովական քաղաքի դատախազի օգնական

1988-1993թթ. Կիրովական քաղաքի դատախազի ավագ օգնական

1993-1996թթ. Գուգարքի շրջանի դատախազ

1996-1997թթ. Ստեփանավանի միջշրջանային դատախազի օգնական

1997-1999թթ. Ստեփանավանի միջշրջանային դատախազ
 
01.1999-03.2006թթ. Լոռու մարզի դատախազի տեղակալ

28.03.2006թ.  Լոռու մարզի դատախազ


1999թ. սեպտեմբերի 1-ին խրախուսման կարգով շնորհվել է արդարադատության  1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2004թ. սեպտեմբերի 20-ին խրախուսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
26.05.2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է  Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Բազմիցս խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով: