Խորապես վշտացած ենք մեր սիրելի գործընկերոջ, Լոռու մարզի դատախազ, Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի անդամ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Ղազարյանի անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:
Ալբերտ Ղազարյանն անմնացորդ նվիրումով, հմուտ իրավաբանի, սկզբունքային դատախազի, երկրի ու ժողովրդի հոգսերով ապրող ազնիվ քաղաքացու իր ողջ կարողությունները ներդրել էր մեր երկրում օրենքի գերիշխանության հաստատման գործին:
Մեզանից անժամանակ հեռացած մեր գործընկերոջ ծանր կորստի ցավով, մեր սփոփանքի խոսքերն ենք հղում Ալբերտ Ղազարյանի հարազատներին ու մտերիմներին:
ՀՀ գլխավոր դատախազություն