Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

06.08.2007 | Անհիմն վիճաբանել են ու սպանել

2007 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Կոտայքի ոստիկանության բաժնում ՌԴ քաղաքացի Անատոլի Անդրեյի Կռիլովից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 00:35-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի տարածքում երկու անհայտ անձինք կանգնեցրել են իր կողմից վարած «ՎԱԶ 2101» մակնիշի 21 ԼԼ 884 պետհամարանիշի ավտոմեքենան,  մեքենայից իջեցրել նրան, ինչպես նաեւ նրա աշխատանքային չորս ընկերներին եւ ծեծել, որից հետո թույլ են տվել հեռանալ:  Մոտ 6 մետր հեռանալով՝ կրակոցներ են արձակվել մեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով ուղեւորներից մեկը՝ Դմիտրի Գենադիի Երմոլովը ստացել է հրազենային վնասվածք եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:

Դեպքի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ քրեական գործը տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթ, ստեղծվել է քննչական խումբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Ա.Կռիլովին եւ նրա աշխատանքային ընկերներին ծեծել, ապա նրանց ուղղությամբ կրակել են  Ա.Անդրիասյանն ու Գ.Բալյանը, ովքեր շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու կասկածանքով 06.08.07թ. ձերբակալվել են, առգրավվել է որսորդական «Սայգա»  տեսակի  7.62 մմ տրամաչափի  ակոսափող 2 հրացան:

Նախաքննությունը շարունակվում է: