Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.08.2007 | Հայցադիմում՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը 02.08.07թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան ընդդեմ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի՝ խնդրելով վաղաժամկետ  լուծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի միջև 1999 թ. մարտի 13-ին  կնքված «Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզի Սոտքի ոսկու հանքավայրը շահագործման հանձնելու մասին»  պայմանագիրը և որպես հետևանք՝ դադարեցնել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 2004թ. հունիսի 7-ին տրված հանքարդյունահանման N ՀԱ-Լ-14/166  հատուկ լիցենզիայով ձեռք բերված հանքային իրավունքը:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է ՀՀ տնտեսական դատարանին՝ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.006.137.500 դրամ և 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ հայցի ապահովման նպատակով, մինչև դատաքննությունը սկսելը, հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական հաշիվների վրա: