Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

31.07.2007 | Առեւանգել են՝ որպես փրկագին պահանջելով 300.000 ԱՄՆ դոլար

«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Ա.Աբրահամյանից ստացված նամակի եւ քաղաքացի Ռուբիկ Սիմոնյանի գրավոր հայտարարության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2007 թվականի հունիսի 27-ին, ՌԴ Մոսկվա քաղաքի Վիննիցկի փողոցում բռնության եւ սպանության սպառնալիքներով, շահադիտական դրդումներով իրականացվել է քաղաքացի Ռուբիկ Սիմոնյանի առեւանգումը՝ որպես փրկագին պահանջելով նախ՝ 500.000, ապա՝ 300.000 ԱՄՆ դոլար: Փրկագինը ստանալու համար ՀՀ քաղաքացի Սամվել Հովհաննիսյանը Մոսկվա է ուղարկել իր ներկայացուցչին, ով 2007 թվականի հուլիսի 6-ին, հանդիպելով առեւանգվածի հարազատներին, ստացել է փրկագինը՝ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ռուսական ռուբլի, որից հետո Ռուբիկ Սիմոնյանն ազատ է արձակվել:

Ս.Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով 27.07.07թ. ձերբակալվել է, իսկ 30.07.07թ., նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, նույն հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել: Ս.Հովհաննիսյանի նկատմամբ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.07.07թ. որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար 31.07.07թ. որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Ս.Հովհաննիսյանի բարեկամ Հ.Պողոսյանը:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ս.Հովհաննիսյանի եւ Հ.Պողոսյանի բնակարաններում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը մասնակցած բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու եւ հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: