Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

25.07.2007 | Քննարկվեցին ՀՀ դատախազության 2007 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները

2007 թվականի հուլիսի 25-ին տեղի ունեցավ  Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կոլեգիայի նիստում քննարկվեց. «Հայաստանի Հանրապետության դատախազության 2007 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների մասին» հարցը:

Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Թամազյանը,  ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ  Միրզոյանը:

Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցան Երևան քաղաքի, մայրաքաղաքի համայնքների, մարզերի եւ զինվորական կայազորների դատախազները: 
Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Մամուլի հաղորդագրությանը կցվում է  2007թ. առաջին կիսամյակում ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշներն արտացոլող համառոտ տեղեկանք:

Տեղեկանքին կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի «Բողոքներ, տեղեկանքներ» բաժնում: