Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

18.07.2007 | Աշոտ Վարդանյանի եւ Ստեփան Վարդանյանի սպանությունները բացահայտվել են

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի մոտ հուլիսի 11-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ա.Երիցյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2004 թվականի հոկտեմբերի 5-ին Էդուարդ Նիկողոսյանի անհետանալու,  2006 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած Աշոտ Վարդանյանի սպանության, 2006 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած խուլիգանության, որի ընթացքում  Արթուր Վարդանյանը իր մոտ գտնվող զենքից կրակել եւ ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր պատճառել Արմեն Հակոբյանին, 2007 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության եւ 2007 թվականի  հուլիսի 7-ին տեղի ունեցած Արտավազդ Վարդանյանի, Վարդան Մելիքյանի, Գրիգոր Ստեփանյանի սպանությունների առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը, ձեռք բերված ապացույցները:

Քննարկման արդյունքներով, ելնելով նշված հանցագործությունների բացահայտման եւ բազմակողմանի, ամբողջական քննություն կատարելու շահերից, որոշվել է նշված քրեական գործերը միացնել մեկ վարույթում եւ դրա նախաքննության իրականացումը հանձնարարել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությանը:

Վերը թվարկված սպանություններից երկուսը՝ Աշոտ Վարդանյանի եւ Ստեփան Վարդանյանի սպանությունները բացահայտվել են: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Վարդանյանի սպանությունը կատարելու համար Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համանքների դատախազության կողմից որպես մեղադրյալ է ներգրավվել Հայկ Կարապետյանը, իսկ Ստեփան Վարդանյանի սպանությունը կատարելու համար՝  Շենգավիթ համայնքի դատախազության կողմից Հայկ Բենիկյանը եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նշված բոլոր քրեական գործերը 17.07.07թ. ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն, որտեղ դրանք միացվել են մեկ վարույթում, նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող խումբ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նշված հանցագործությունները բացահայտելու, հետախուզման մեջ գտնվող  անձանց հայտնաբերելու ուղղությամբ: