Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

17.07.2007 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է դեսպան Ռուդոլֆ Փերինային

 

Հուլիսի 17-ին ՀՀ  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունեց Հայաստանում  ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինային:

Հանդիպման սկզբում ողջունելով Ռ. Փերինայի նշանակումը՝ Ա.Հովսեփյանն արձանագրեց, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության միջեւ ձեւավորվել են լավ, բարիդրացիական հարաբերություններ, որի շնորհիվ, չնայած երկու երկրների դատախազությունների միջեւ իրավական համագործակցության մասին համաձայնագրի բացակայությանը, բայց հաջողվել է դիվանագիտական ճանապարհներով որակական նոր հարթություն տեղափոխել իրավական համագործակցությունը, ապահովել կոնկրետ քրեական գործերով տեղեկատվության օպերատիվ փոխանակումը:

Ռ.Փերինան փոխանցեց ԱՄՆ պետքարտուղարության գոհունակությունը դատախազության աշխատանքի եւ համագործակցության կապակցությամբ՝ հատկապես բարձր գնահատելով մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ դատախազության կատարած աշխատանքը:

Կողմերը քննարկեցին ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումներին վերաբերող հարցեր եւ, դրական գնահատելով այդ ուղղությամբ դատախազության կատարած աշխատանքը, փաստեցին, որ ընտրախախտումներին համարժեք քրեաիրավական գնահատական տալը, ընտրակեղծարարներին եւ ընտրակաշառք բաժանողներին քրեական պատասխանատվության ենթարկելու ձեւավորված պրակտիկան կանխարգելիչ դեր կխաղա հետագայում նման խախտումները բացառելու  գործում:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել ձեւավորված համագործակցության ավանդույթները, որի շրջանակներում առաջիկայում  կստորագրվի եւս մեկ նամակ-համաձայնագիր:

Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Է.Գոդֆրին: